Շենքերի տեխնիկական վիճակի հետազննություն

Ինչպես է կատարվում հետազննությունը

Հետազննությունը սկսվում է պատվիրատուի առաջադրանքի և առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ։ Դրան հաջորդում են տեղազննությունը, անհրաժեշտ չափումները և տեխնիկական եզրակացության կազմումը։

1 / 2

Նախագծի մասին

Ակնադիտական հետազննություն։ Մասնագետը զննում է հասանելի կառուցվածքներն ու հանգույցները, գրանցում և լուսանկարում տեսանելի թերությունները, վնասվածքները, ձևախախտումները, տարրերի դիրքի շեղումները և ճաքերի տեղաբաշխումը։ Գործիքային հետազննություն։ Ըստ օբյեկտի և առաջադրանքի՝ կատարվում են չափագրումներ, նստվածքների, ճկվածքների կամ ուղղաձիգ շեղումների չափումներ, նյութերի հատկությունների ուսումնասիրություն, անհրաժեշտ փորձարկումներ ու ստուգիչ հաշվարկներ։ Տեխնիկական եզրակացություն։ Հավաքված տվյալները համադրվում են՝ գնահատելու շենքի կամ ուսումնասիրված հատվածի տեխնիկական վիճակը և ներկայացնելու հետագա շահագործման կամ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ եզրահանգումները։ Հիմք՝ ՀՀ կառավարության 04.12.2025 թ. N 1745-Ն որոշման հավելվածի 7–10-րդ կետեր։

Մասնագիտական բաժիններ

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն

Վերադառնալ ուղղությանը · Շենքերի տեխնիկական վիճակի հետազննություն