Շենքերի տեխնիկական վիճակի հետազննություն

Վնասվածքների ձևեր

Բետոնի եզրի փշրվածք, պաշտպանիչ շերտի վնասում, ամրանի մերկացում և մետաղի կոռոզիա․ յուրաքանչյուր օրինակ ներկայացված է հետազննության ժամանակ արձանագրված տեսքով։

1 / 4

Նախագծի մասին

Իջևանի Սպանդարյան 4 շենքի նկուղում արձանագրվել են սյուների եզրերի փշրվածք և ամրանների մերկացում։ Փշրվածքը բետոնի տեղային կորուստն է։ Ամրանի մերկացման հատվածում տեսանելի է սովորաբար բետոնով ծածկված պողպատը։ Տանիքի թիթեղներում նկատվել են ցինկապատ շերտի քայքայում և ժանգոտում։ Ջրհավաքում արձանագրված ջրի կուտակումը ներկայացված է որպես հարակից դիտարկում։ Վնասվածքը փաստագրելիս նշվում են տարրը, տեղը, տարածվածությունը և չափելի հատկանիշները։ Առաջացման պատճառը և ազդեցությունը կրողունակության վրա գնահատվում են հետազննության տվյալների համադրմամբ։

Մասնագիտական բաժիններ

Կառուցվածքների վնասվածքների արտաքին դրսևորումներ

Վերադառնալ ուղղությանը · Շենքերի տեխնիկական վիճակի հետազննություն