Բետոնե կրող շրջանակ՝ սյուներով, հեծաններով և կարմիր պողպատե տարրով

ՆԱԽԱԳԾՈՒՄ / ԴԻԶԱՅՆ / ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ / ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

R / 01

Ճարտարապետական նախագծում և նախագծերի կառավարում

Գաղափարը՝ հստակ։ Իրականացումը՝ հաշվարկված։

ԵՐԵՎԱՆ · ՀԱՅԱՍՏԱՆ

ՆԱԽԱԳԾԵՐ

Ութ ուղղություն։
Մեկ ամբողջական պատկեր։

Ուսումնասիրեք մեր մասնագիտական ուղղություններն ու նախագծային հայեցակարգերը։

01 / ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճիշտ մասնագետը՝
յուրաքանչյուր փուլում։

01

Նախագծում

Ճարտարապետական գաղափարից մինչև աշխատանքային փաստաթղթեր՝ ճարտարապետական, կոնստրուկտիվ և ինժեներական բաժինների փոխկապակցված մշակում։

Տեսնել աշխատանքները
02

Դիզայն

Ինտերիերի և էքստերիերի դիզայն՝ գաղափարի, նյութերի, լույսի և մանրամասների համադրությամբ։ Նախագծի վերջնական տեսքը ներկայացնում ենք պատկերներով, հոլովակներով և VR դիտմամբ։

Տեսնել աշխատանքները
03

Շինարարություն

Շինարարական, վերակառուցման և հարդարման աշխատանքների կազմակերպում ու իրականացում՝ համաձայնեցված նախագծի, աշխատանքի ծավալի և ժամանակացույցի հիման վրա։

Տեսնել աշխատանքները
04

Նախագծերի և շինարարության կառավարում

Կառավարում ենք նախագծի ընթացքը՝ նպատակի և ծավալի հստակեցումից մինչև մասնակիցների աշխատանքների համակարգում, ժամկետների, բյուջեի և փոփոխությունների վերահսկում։

Տեսնել աշխատանքները
05

Շինարարության որակի տեխնիկական հսկողություն

Հսկում ենք շինարարական աշխատանքների, նյութերի և կոնստրուկցիաների համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին և կիրառելի տեխնիկական պահանջներին՝ ծառայության համաձայնեցված շրջանակում։

Տեսնել աշխատանքները
06

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն

Ուսումնասիրում ենք շենքը, առկա փաստաթղթերը և վնասվածքները՝ տեխնիկական վիճակը գնահատելու և հետագա գործողությունների վերաբերյալ հիմնավորված առաջարկություններ կազմելու համար։

Տեսնել աշխատանքները
07

Չափագրություն և գեոդեզիա

Շենքերի ու տարածքների չափագրում և գեոդեզիական աշխատանքներ՝ նախագծման, շինարարության և փաստացի վիճակի փաստագրման համար։

Տեսնել աշխատանքները
08

Քաղաքաշինության ոլորտի իրավաբանական ծառայություններ

Քաղաքաշինական գործընթացների իրավաբանական աջակցություն՝ փաստաթղթերի, պայմանագրերի, թույլտվությունների և վարչական ընթացակարգերի շուրջ։ Ծառայության ծավալը որոշվում է կոնկրետ գործի ու փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո։

Տեսնել աշխատանքները

02 / ԻՆՏԵԳՐՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

Մասնագիտությունները տարբեր են։
Որոշումները՝ փոխկապակցված։

Նախագիծը կառավարելի է, երբ առաջադրանքը, գծագրերը, ժամկետներն ու պատասխանատուները աշխատում են նույն տրամաբանությամբ։

01

Հստակեցնել խնդիրը

Ելակետային տվյալներ, սահմանափակումներ և ակնկալվող արդյունք՝ մինչև նախագծային որոշումները։

02

Համադրել լուծումները

Ճարտարապետական, կոնստրուկտիվ և ինժեներական բաժիններ՝ համատեղ ստուգվող հանգույցներով։

03

Վերահսկել ընթացքը

Փոփոխությունների գրանցում, կատարողականի ստուգում և փաստաթղթավորված փոխանցում՝ պայմանագրով սահմանված շրջանակում։